
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության. Պրահայում ՀՀ դեսպանության առաջ հայ երիտասարդներն ակցիա են արել
Այսօր առավոտյան մի խումբ հայ երիտասարդներ հավաքվել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գտնվող ՀՀ դեսպանության առաջ՝ ի զորակցություն Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի զանգվածային ակցիաների:
Դեսպանության առաջ երիտասարդները վանկարկել են՝ «քայլ արա, մերժիր Սերժին» ու մեքենաներով ձայնային ազդանշաններ տվել: Մասնակիցներից Ֆելիքս Աբգարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան եղել է ինքնաբուխ ու ընթացել է խաղաղ պայմաններում: «Մեր այս քայլով սատարում ենք քայլ անողներին, ասում ենք, որ մենք եւս նրանց հետ ենք»,- նշում է Ֆելիքսն ու Հայաստանի ոստիկանությանը կոչ անում եղբայրաբար վերաբերվել ազատամիտ ժողովրդին:
Հիշեցնենք, որ երեկ էլ Պրահայում բնակվող 20-25 երիտասարդներ հավաքվել էին ու տեսահոլովակ նկարահանել՝ կրկնելով հայտնի կարգախոսը՝ «քայլ արա, մերժիր Սերժին»: Տեսահոլովակն արդեն պատրաստ է ու հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցցանցում: Այն ներկայացնում ենք ստորեւ:
Մեկնաբանել