HY RU EN

Անուշ Քոչարյան

Սերժ Թանկյանը պարզաբանել է Հայաստան գալու մասին լուրը եւ իր ուղերձը հղել երիտասարդներին (տեսանյութ)

Երեկ լուրեր տարածվեցին Սերժ Թանկյանի՝ Հայաստան ժամանելու մասին։

9 ժամ առաջ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է «Թվում է՝ Հայաստանում ներկա լինելու խնդիրը իրարանցում է առաջացրել։ Ներողություն եմ հայցում դրա համար, թեկուզ անկեղծորեն որեւէ բան չեմ արել, որպեսզի նման իրարանցում առաջանա։ Փողոցում գտնվող երիտասարդները միակն են, ում ես վստահում եմ Հայաստանի ապագան»։

Այնուհետեւ Թանկյանը նշում է, որ իր տեղաշարժման մասին լուրերը կարելի է իմանալ իր պաշտոնական էջերից միայն եւ ներկայացնում է խաղաղ ցուցարարներին ուղղված իր վիդեոուղերձը, որտեղ առաջին անգամ հնչում է «Էլեկտրիկ Երեւան» նոր երգի դեմո տարբերակից մի հատված։