HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակը Սերժ Սարգսյանին

«Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ  բաց նամակ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։ «Լույս» հիմնադրամը գործում է 2009 թվականից։  Հիշեցնենք, որ «Լույսը» հիմնադրել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը կրթաթոշակ է հատկացնում աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը․

«Հայաստանի Հանրապետության Երրորդ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին

Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է:

Դուք նաև գիտեք, որ մենք` ներքոստորագրյալներս, որպես Լույս հիմնադրամի կրթաթոշակառուներ բազմաթիվ առիթներ ենք ունեցել միմյանց հայտնելու Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ երազանքներ, տեսլականներ ու ծրագրեր: Այս հարցում մեր տեսակետները չեն տարբերվել առ այն, որ մենք և Դուք բազմիցս բարձրաձայնել ենք, Հայաստանի պայծառ ապագա կառուցելու մեր տրամադրվածությունն ու վճռականությունը և այդ հարցում բոլորիս ջանքերի համադրման կարևորությունը: Եվ այս ճանապարհին Դուք և մենք կրկին բարձրաձայնել և կարևորել ենք ժողովրդավարության և բազմավարության դերն ու նշանակությունը:

Սակայն այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները:

Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:

Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար»:

Նամակը ստորագրեցին «Լույս» հիմնադրամի հետևյալ կրթաթոշակառուները։

Մեկնաբանություններ (3)

Քամ
ՀՀ Երրորդ նախագահ՞՞՞
Ashot
Լույս հիմնադրամը ծախսերի 50տոկոսնա ֆինանսավորում մյուս կեսը սովորողները իրանք պիտի ֆինանսավորեն: Էտ մեծ փոխերա 10նյակ հազարավոր դոլլարներ: Փաստորեն հիմնադրամով սովորածների ծնողների մեծ մասը թալանչիա եղել, քանի որ արդար քրտինքով դժվար մարդը 10նյակ հազար դոլլարներ աշխատի ու որդուն ուղարկի Հարվարդ սովորելու:
Գնել Նալբանդյան
Ինչու անվանացանկը չի բացվում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter