HY RU EN

Արաքս Մամուլյան

Լևոն Բարսեղյանին ստորագրությամբ ազատ են արձակել

Այսօր Գյումրուց Հատուկ քննչական ծառայություն բերված Լևոն Բարսեղյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Վերջինս ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն, ինչպես ինքն է ասում․ «Մի դաստա մեղադրանք են ներկայացրել ու ստորագրությամբ ազատ արձակել»:

ՀՔԾ-ում Բարսեղյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողության վերաբերյալ մանրամասներ այս պահին մեզ հայտնի չեն:

Նշենք, որ ՀՔԾ-ում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների առթիվ մի քանի քրեական գործ է հարուցվել և տեղի ունեցող գործողությունները որակվել են զանգվածային անկարգություն։ Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է, որ Բարսեղյանը բերվում է ՀՔԾ։

Ապրիլի 13-ից Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում։

Այսօր Լևոն Բարսեղյանը Գյումրուց բերման են ենթարկվել ու բերվել ՀՔԾ: