HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Ցուցարարները փակել են Հրաչյա Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկը

Երևանի Արաբկիր վարչական շրջանում մոտ 100 ցուցարարներ փակել են Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկը` ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի։

Ցուցարարները փողոցները փակելու համար օգտագործում են մայթեզրերին տեղադրված աղբամանները, ոմանք էլ կենդանի շղթա կազմած են արգելափակել երթևեկությունը։ Մոտեցող ավտոմեքենաներին ցուցարարները հորդորում են շրջադարձ կատարել։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ երեկոյան երթով շարժվելու են՝ մասնակցելու Հանրապետության հրապարակի հանրահավաքին։

Վարորդները ավտոմեքենայի ձայնային ազդանշաններով իրենց աջակցությունը հայտնեցին ցուցարարներին, իսկ վերջիններս ծափահարություններով ընդունեցին դրանք։ Սակայն ավտոմեքենաներից մեկը ճեղքեց պատնեշը և որոշակի լարվածություն ստեղծվեց։ Ի վերջո ցուցարարները թույլատրեցին, որ պատնեշը ճեղքած մեքենան շարունակի ճանապարհը։ Այս պահին տարածքում ոստիկաններ չկան։

Նշենք, որ քիչ առաջ փակել էին նաև Կասյան փողոցը: