HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում ձերբակալվածներին

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից հայտարարություն է տարածվել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: 

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը եւ ապահովեն օրենքի արդար եւ համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ' Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը: 

Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության 10-րդ օրվա առավոտյան տեղի ունեցած Փաշինյան-Սարգսյան կարճատեւ հանդիպումն ավարտվեց նրանով, որ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter