
Լևոն Բարսեղյանը Հատուկ քննչական ծառայությունում է
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գործադիր տնօրեն Լևոն Բարսեղյանը Հատուկ քննչական ծառայությունում է։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Փաստաբանն այս պահին մեզ մանրամասներ հայտնել չկարողացավ, ասաց, որ գնում է Բարսեղյանի մոտ։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը երեկ Գյումրուց բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։ Այսօր Բարսեղյանը նորից բերման էր ենթարկվել և ժամեր շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել