HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, 
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, 
կանանց ու տղամարդկանց, 

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, 

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, 

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, 

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ 

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ 

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Մեկնաբանություններ (7)

Գեւորգ
Խելոք բան ա արել ...
preston bagrationi
Artsakh WAS, WILL and FOREVER stay one of Armenia's provinces. There is absolutely NO ROOM for negotiations about the status of Artsakh. Dear Armenian compatriots, do Not forget Artsakh. Without Artsakh, the Turks, from the east and west will squeeze and destroy Armenia. Long live Armenia
yura
Իյա՛՛՛ ի՛րոք
Սամվել Հովասափյան
Պատիվ Ձեզ հարգելի Սերժ Սարգսյան, դուք ժամանակին արիք այն միակ ճիշտ քայլը, որը թե հայ ժողովրդի և թե Ձեր օգտին է:
Andrés
Viva DEMOCRATIA..
Աննա
Ոնց 10 տարի թուլամորթ կառավարեց՝ տեղիք տալով ամեն մի օտարամետ ու օտարաշինին, այնպես էլ անփառ լքեց՝ փոխանցելով իշխանությունը ամբոխին
karine
Սիրելի Սերժ Սարգսյան, Դուք մենակ չեք, Ձեզ հետ է հայ ժողովրդի ստվար զանգված, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնում Ձեր նման ղեկավարին և առաջնորդին: Ես, որպես հայուհի` հպարտ եմ Ձեզանով: Դուք դարձյալ այս ձեր քայլով ապացուցեցիք , որ Դուք ուժեղ եք: Շնորհակալ եմ Ձեզանից: ԱՍՏՎԱԾ պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter