HY RU EN

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում մահացու դանակահարել են Մանվել Գրիգորյանի թիմակցին

Այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը 21։45 րոպեին: Իսկ վիրաբուժական բաժանմունքից ասացին, որ հիվանդը եղել է ծանր վիճակում և մահացել է վիրահատության ժամանակ:

Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:

Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանի և ցուցարարներից մեկի միջև վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է:

Դեպքի մասին տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել ոստիկանությունից: Մեր հեռախոսազանգերին պատասխանող չկար: