
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ազատ է արձակվել։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնում է, որ փոխվել է նրա խափանման միջոց կալանքը։
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել էր ապրիլի 20-ին։
Հիշեցնենք, որ Մազմանյանը ձերբակալվել էր ապրիլի 17-ի առավոտյան` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251 հոդվածով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։
Մազմանյանին, սակայն, մեղադրանք էր առաջադրվել միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Ակտիվիստի մեղադրանքը վերաբերում էր ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագին:
Մեկնաբանել