HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի թեմի առաջնորդ.«Եթե ժողովրդի զանգվածային պահանջը իշխանափոխությունն է, և դա իրականանալի է, պետք է իրականանա»

Գայանե Սարգսյան

Երկու ժամից ավել է՝ տավուշցիները փակել են Իջևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հեռանա։ Առավոտից մինչ այժմ հավաքված ակտիվիստների կողքից չի հեռանում Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Չնայած մեքենաների մռծ կուտակումներին, վարորդներից և ոչ մեկը չի բողոքում, բոլորը համբերատար սպասում են։ Իսկ տավուշցիները բողոքի ակցիան շարունակում են հաղթական երգերով։ Թե երբ կբացեն ճանապարհը, պարզ չէ։

Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter