HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը միացել է շարժմանը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուք էջում հայտարարել է, որ միանում է համաժողովրդական շարժմանը: 

«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրաց ընկերը:

Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:
Սա իմ անձնական որոշումն է»:

2017թ. ապրիլի 2-ին Սուրեն Մանուկյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նա ՀՅԴ անդամ է 2003 թվականից: 

Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter