HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 20 դպրոցներում երկարաձգվել է 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երևանի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցի 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 20-ը, իսկ 1-ին և 2-րդ դասարանցիներինը՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում 2-րդ կիսամյակի դասերը 1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ին, իսկ 3-12-րդ դասարաններում՝ հունվարի 9-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter