HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ոստիկանությունը պնդում է, որ իրենց տրանսպորտային միջոցներ են տրամադրել կամավոր կերպով

Ոստիկանությունը մեկնաբանել է ցույցերի ժամանակ երթուղայիններ, տուրիստական գործակալությունների մեքենաներ ու պատվերով ավտոբուսներ օգտագործելու մասին լուրը՝ հայտնելով, որ սեփականատերերն այդ մեքենաները կամավոր կերպով են հանձնել ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Երևանում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանության զորքերը տեղափոխվում էին երթուղայիններով, տուրիստական ընկերությունների մեքենաներով ու պատվերով ավտոբուսներով: Սեփականատերերը կամ դրանք շահագործող ընկերությունների տնօրենները մեզ հետ զրույցում ասել են, որ համաձայնություն չեն տվել ոստիկանությանը՝ իրենց մեքենաներն օգտագործելու համար: Չնայած դրան՝ ոստիկանությունը վստահեցնում է, որ նրանց չի պարտադրել տրամադրել իրենց գույքը:

«Տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող առանձին կազմակերպություններ և անհատ անձինք նշված գույքը կամավորության սկզբունքով հանձնել են ոստիկանության ժամանակավոր և անհատույց օգտագործմանը»,- «Հետք»-ի հարցմանը պատասխանել է ոստիկանության լրատվության վարչությունը՝ հղում անելով «Ոստիկանության մասին» օրենքի 7-րդ հոդվածին, որի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ոստիկանության խնդիրների իրականացմանը կարող են մասնակցել կամավորության սկզբունքով:

Ոստիկանությունը, սակայն, չի մեկնաբանում սեփականատերերի՝ այս պատասխանին հակասող հայտարարությունները և չի պարզաբանում, թե ինչու են տրանսպորտային միջոցներ ունեցող անհատներն ու կազմակերպությունները որոշել անհատույց սպասարկել իրենց:


կարդացեք նաև՝

Երթուղայիններ, տուրիստական մեքենաներ և պատվերով ավտոբուսներ. ինչով են տեղաշարժվում ոստիկանության զորքերը


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter