HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իգնատի Առաքելյանն այլցելել է ՊԵԿ նախագահի որդիներին պատկանող «Գրին Ֆարմեր» ընկերություն

«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և  շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախագահի որդիներին։

Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում է 11 հեկտար, նույնքան կկառուցվի հետագայում, և շինարարության ավարտին ջերմոցային տնտեսության ընդհանուր տարածքը կկազմի 22 հեկտար: Այստեղ առայժմ նախատեսվում է կազմակերպել միայն լոլիկի արտադրություն, առաջին բերքահավաքը կսկսվի մայիսի 10-ից,  բերքի մոտ 90-95 տոկոսն արտահանվելու է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15 մլրդ դրամ:

Ջերմատանը հիմնականում մշակվում են լոլիկի երեք տեսակ հոլանդական հիբրիդներ, որոնք լայն տարածում ունեն աշխարհում, 1մ 2-ից ակնկալում են ստանալ 50-60 կգ բերք։ Բացի այդ, ընկերության գլխավոր գյուղատնտես Սահակ Նազարյանի խոսքով՝ փորձնական սորտեր են աճեցվում, որոնք հետագայում կշրջանացվեն հանրապետությունում։ Մշակությունն իրականացվում է հիդոպոնիկ եղանակով, ոռոգումը՝  կաթիլային է, բույսերի պաշտպանության հարցում նախընտրություն են տալիս կենսաբանական պայքարի միջոցներին։

«Շատ լավ է, որ մենք արդեն ունենք երկրորդ ընկերությունը, որը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն։ Դա շատ կարևոր է, որովհետև դա երաշխավորված բերք է, դա որակ է, դա լրացուցիչ նոր աշխատատեղեր են և արտահանման ծավալների աճ»,- նշել է Իգնատի Առաքելյանը։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կլինեն շարունակական, քանի որ ոլորտն իրապես շահութաբեր է, և  ունենք ավանդական շուկա, որտեղ հայկական պտուղ-բանջարեղենը մրցակցային է։

Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մ՛շակել է նոր լիզինգային ծրագիր  փոքր ջերմոցների զարգացման համար, նախարարությունը նաև կաջակցի նրանց խորհրդատվություն տրամադրելով, որպեսզի առավել մրցակցային արտադրանք ստանան։   

 

Մեկնաբանություններ (1)

Գյուղացի
Իգնատի Առաքելյանի ղեկավարած կառույցը հանդիսանում է կոռումպացված և ամենաթողության մեծ մաշտաբներով աչկի ընկնող հիմնարկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter