
Արթուր Աբրահամը նվաճել է WBO International-ի տիտղոսը
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ ուշ երեկոյան Օֆենբուրգի «Բադեն Արենա» մարզապալատում պարտության է մատնել դանիացի Պատրիկ Նիլսենին՝ տիրանալով սուպերմիջին քաշային կարգում WBO International տիտղոսին:
12-ռաունդանոց մենամարտում Արթուր Աբրահամը հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ՝ 113-114, 116-111, 116-111 հաշվով: Երեք մրցավարներից միայն մեկն էր առավելությունը տվել Նիլսենին: Հարկ է նշել, որ 10-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն վերջինս կարողացավ ուշքի գալ և ավարտել մարտը:
Այս մենամարտում տարած հաղթանակը Արթուր Աբրահամին թույլ կտա ձեռնոց նետել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնին:
Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել