
Նիկոլ Փաշինյանը սկսել է հանդիպումները խորհրդարանում
Այս պահին «Ելք» խմբակցությունում նիստ է անցկացվում: Խմբակցության անդամները քննարկում են առաջիկա ընտրությունները: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու է ԱԺ խմբակցությունների հետ: Այս հանդիպումից հետո սպասվում է հանդիպում «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:
Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խմբակցությունը միաձայն քվեարկել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու թեկնածությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել