
Օնլայն Երեւան․ Քաղաքը վարչապետ է ընտրում (տեսանյութ)
Երեւանի բոլոր անկյուններում, փողոցներում, առեւտրի եւ սննդի կետերում, հանրային տրանսպորտում մարդիկ օնլայն հետեւում են խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԺ-ն վարչապետ է ընտրում, իսկ քաղաքը լարված հետեւում է քաղաքական քննարկումներին։
Բոլորն առավել քան կենտրոնացած են։ Քաղաքացիները խմբերով կամ առանձնացած լսում են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերն ու թեկնածուի պատասխանները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել