
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում չընտրվեց
Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։
Փաշինյանի թեկնածությունը սատարում էին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետ չընտրելու դեպքում մեկ շաբաթ անց հրավիրվում են նոր ընտրություններ: Եթե դրա արդյունքում ևս վարչապետ չի ընտրվում, հրավիրվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Քվեարկությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ խորհրդարանի շենքից՝ միանալու Հանրապետության հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել