HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարները փակել են օդանավակայան գնացող գլխավոր ճանապարհը (թարմացվող)

08:53

Օդանավակայանի գլխավոր ճանապարահը (Փարաքարի հատված) փակած ցուցարարների թիվը մեծացել է։ Տարածքում ոստիկանությունը կենտրոնացրել է մեծ թվով ուժեր, սակայն նրանք առայժմ չեն խոչընդոտում ցուցարարների գործողությանը, երբեմն հարթում են մեքենաների վարորդների և ցուցարաների միջև առաջացած ընդհարումը։ Քիչ առաջ ցուցարարներին միացան նաև դասադուլ հայտարարած դպրոցականներ։ Ճանապարհն արդեն փակում են նաև մեքենաները։ Օդանավակայան գնացող մեքենաների ուղևորներից մի քանիսը ոտքով, ճամպրուկներով շարունակեցին ճանապարհը։

08:30

«Իմ քայլը» շարժման համակիր ցուցարարներն այս պահին փակել են օդանավակայան գնացող գլխավոր ճանապարհը՝ Փարաքարի հատվածում։ Տարածքում կան ոստիկաններ, սակայն նրանք առայժմ չեն խոչընդոտում քաղաքացիական անհնազանդության ակցիան, նրանք հորդորում են ցուցարարներին բացել ճանապարհը, որպեսզի չգնան «բախման, ընդհարման»։ Իրավիճակը երբեմն լարվում է ցուցարարների և ճանապարհով երթևեկող մեքենաների վարորդների միջև։  «Աերոպորտի ճանապարը պետք է բաց լինի»,- ասում են ոստիկանները, սակայն նրանց դեռևս չի հաջողվում համոզել ցուցարարներին։ Ոստիկանները տարածքում շատանում են։ Արդեն մեքենաների կուտակումներ կան։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter