HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այսօր ոտքով է գնում աշխատանքի

Տասնյակ ցուցարարներ արգելափակել են երթևեկությունը Կասյան փողոցի հատվածներից մեկում։ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Կասյան փողոցով, ոտքով գնում է Երեւանի քաղաքապետարան՝ աշխատանքի: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «վերեւներից քայլելով» է իջել։ Աղբարկղերով փակ է Կասյան-Գյուլբենկյան խաչմերուկը։ 

Երթևեկությունը վաղ առավոտից դադարեցված է նաև Կոմիտասի պողոտայում: Պողոտայի բոլոր խաչմերուկները փակ են մեքենաներով, նստարաններով ու աղբարկղերով։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter