
Ծրագրավորողները գրասենյակը տեղափոխել են փողոց (տեսանյութ)
Քանաքեռ-Զեյթունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններից մեկի աշխատակիցները յուրահատուկ քայլի են դիմել:
Երկու ծրագրավորողներ միացել են քաղաքացիական անհնազանդության գործողություններին, միաժամանակ գրասենյակային պայմանները տեղափոխել փողոց: Նրանք, ցուցարարներին միանալով, իրենց գրասեղանով փակել են Դավիթ Անհաղթի փողոցը:
«Հետք»-ի հետ զրույցում խոստովանելով, որ հոգնել են Հանրապետական կուսակցության պահվածքից, ծրագրավորողները պարզաբանեցին, որ իրենց չաշխատելը անհնար է, սակայն միեւնույն ժամանակ աջակցում են ցուցարարներին:
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել