
Գործադուլ են սկսել Էջմիածին քաղաքի սուպերմարկետների աշխատակիցները (լրացված)
18:11
Այսօր Էջմիածին քաղաքի խոշոր առևտրի կենտրոնները, խանութները չէին աշխատում: Բողոքի ակցիային միացել էին նաև «Ալինա» սուպերմարկետի աշխատակիցները: Սուերմարկետն այսօր փակ էր:
11։32
Քիչ առաջ գործադուլին են միացել նաև Էջմիածնի «Համար 1» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները:
10։33
Այս պահին գործադուլ են սկսել Էջմիածին քաղաքի «Շեն տուն» սուպերմարկետի աշխատակիցները և միացել ցուցարարներին։
Ավելի վաղ դարձյալ Էջմիածնում դասադուլ և գործադուլ էին հայտարարել տասնյակ երիտասարդներ և աշակերտներ, որից հետո ցուցարարներին միացավ նաև Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում քննություն հանձնող ուսանողների մի մասը։
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել