HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի ընդվզումներին պաշտոնապես միանալու հարցը

Զանգվածային ցույցերին միացել են Նոյեմբերյան համայնքի բնակիչներ։ Բաղանիս բնակավայրում դասադուլ է, դպրոցի աշխատակիցների մեծ մասը միացել է ցուցարարներին և տեղափոխվել համայնքի կենտրոն։

Գործադուլին միացել են նաև Նոյեմբերյան համայնքի երկու մանկապարտեզների աշխատակիցները, ինչպես նաև «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի»` Նոյեմբերյանի մասնաճյուղի աշխատակիցները։ Այսօր երեկոյան համայնքում տեղի կունենա նաև ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի ժողովրդի ընդվզումներին պաշտոնապես միանալու հարցը։

Նոյեմբերյանի հարևանությամբ գտնվող Կողբ համայնքում ևս այս պահին շարունակվում են խաղաղ անհնազանդության դրսևորումները։ Նոյեմբերյանից դեպի Թբիլիսի գնացող ճանապարհը մի քանի հատվածներում փակ է, և ամբողջովին դադարեցվել է երթեկությունը։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ավագանու անդամները ապրիլի 25-ին կոչ են արել  համայնքի բնակիչներին միանալ «համազգային շարժմանը հանուն ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանի։ 

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter