
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին թույլ չեն տալիս միանալ ցուցարարներին
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատակիցները ցանկացել են միանալ ցուցարարներին, սակայն ընկերության տնօրինությունը նրանց թույլ չի տալիս և փակ է պահում բաց հանքի տարածքը:
Հիշեցնենք, որ այսօր վարդենիսցիները փակել են Վարդենիս մտնող ճանապարհները, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ ճանապարհը, սակայն միայն Արցախ մեկնողների համար այն բացում են:
![]() |
![]() |
Վարդենիսցի որոշ ցուցարարներ բողոքի ակցիայով հասել են «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի վարչական շենք, որտեղ անվտանգության ռուս աշխատակիցները սկզբից թույլ չեն տվել մտնել: Քիչ անց, երբ իմացել են, որ ուղիղ եթերով տեսագրվում է իրենց այցը, թույլ են տվել հանդիպել տնօրեն Արայիկ Միդոյանին: Վերջինս հայնտել է, որ իրենք չեն արգելում որևէ մեկին միանալ բողոքի ակցիային, մինչդեռ աշխատակիցներն իրենք չեն ցանկանում միանալ ցուցարարներին:
Վարդենիսցիները նկատել են, որ նախորդող ու հաջորդող հերթափոխների աշխատակիցներին իրենց հերթափոխից ժամեր առաջ արդեն իսկ տեղափոխվել են հանքավայր, որպեսզի նրանք նույնպես չկարողանան գործադուլ անել և մասնակցել ցույցերին:
Լուսանկարները՝ Ա.Ստեփանյանի
Մեկնաբանել