HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզի Այրում համայնքը հայտարարել է համաժողովրդական շարժմանը միանալու մասին

Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարությունն ու ավագանին որոշել են գործադուլ հայտարարել: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ավագանու անդամ Վաան Հովհաննիսյանը:

Նշենք, որ Այրումը խոշորացված համայնք է, որն ընդգրկում է ութ բնակավայր՝ Բագրատաշենը, Արճիսը, Լճկաձորը, Այրումը, Հաղթանակը, Պտավանը, Դեղձավանը և Դեբեդավանը:

Ավագանու անդամը մեզ ուղարկել է նաև ավագանու որոշումը: Դրանից պարզ է դառնում, որ  գործադուլը կազմակերպվել է համայնքի ղեկավարի, բնակավայրերի վարչական ղեկավարների ու ավագանու միասնական համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter