
Կենտրոնի փողոցները հանրահավաքի համար բացվեցին
Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները ցուցարարները ավտոմեքենաների հանար բացել են, որպեսզի նրանք կարողանան հասնել 19:00-ին կայանալիք հանրահավաքին:
Մեքեանենրը հրապարակ են շարժվում ազդանշաններով եւ ցուցարարներին ողջունելով: Փողոցները բացելուց հետո նաեւ կարողացան տեղաշարժվել ժամեր շարունակ փակ փողոցներում գտնված ավտոբուսներն ու երթուղայինները:
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել