
ՍԴ դատավորի ընտրությունը կլինի մայիսի 4-ին
ՍԴ դատավորի ընտրության հարցը կլինի վաղը՝ մայիսի 4-ին, առավոտյան 10.30-ից մինչ 11.10:
Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Քվեարկությունը լինելու է փակ-գաղտնի ընթացակարգով, խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում։
Թեկնածուն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդ ձայների քվեարկությամբ։ Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուն Էմիլ Բաբայանն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել