
Ոստիկանության գնդապետը ավազակային հարձակում է կատարել HSBC բանկի մասնաճյուղի վրա
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ոստիկանությունը հայտնում է, որ ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Ինչպես տեղեկացնում է բանկի հանրային կապերի գրասենյակը՝ իրավապահ մարմիններն այս պահին վերահսկում են իրավիճակը և իրականացնում են քննչական գործողություններ: Մյուս մասնաճյուղերն ապահով են և գործում են ըստ աշխատանքային գրաֆիկի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել