HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը:

Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի ոլորտների հարցեր, որտեղ շատ հաճախ սիրիահայերն իրենց հմտությամբ և աշխատասիրությամբ փոխում են մթնոլորտը: Սիրիահայերը բարձր են գնահատել ճգնաժամի օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Հանդիպման ժամանակ բարձրաձայնվել են նաև հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խթանման, Հայաստանում սիրիական ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու և գործարարների տեղաշարժի դյուրացման հետ կապված որոշ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ հետագայում ևս շարունակել քննարկումները տարբեր ձևաչափերով: 

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter