HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիրիան մեղադրել է Իսրայելին իր ռազմաբազաներից մեկը հրթիռակոծելու մեջ

BBС-ի ռուսական ծառայությունը, հղում անելով սիրիական պետական ԶԼՄ-ներին, գրում է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Ալ Քիսվա քաղաքում տեղակայված ռազմական բազային։ Ալ Քիսվան գտնվում է Դամասկոսից հարավ՝ Իսրայելի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա։

Sana լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական երկու հրթիռ։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, սակայն Մեծ Բրիտանիայում տեղակայաված սիրիական իրավապաշտպան կազմակերպություներից մեկը ընդգծում է, որ զոհվել է առնվազն 9 մարդ։ Ըստ այդ կազմակերպության տվյալների՝ զոհերի թվում կան նաև Իրանի իսլամական հեղափոխության պահակախմբի մարտիկներ։

Իրանը քաղաքացիական պատերազմում աջակցում է Սիրիայի իշխանություններին և այդ ընթացքում հազարավոր զինծառայողներ է ուղարկել Սիրիա։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ ավիահարվածների ենթարկված Ալ Քիսվայում Իրանը տեղակայել է իր ռազամական բազան։

Նախկինում Իրանը սպառնացել էր պատասխանել Սիրիայում գտնվող իր ռազմական բազաների ուղղությամբ Իսրայելին վերագրվող հարվածներին։ Երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ իսրայելական կողմը հայտարարեց Գոլանի բարձունքներում իրանական զորքերի ակտիվության մասին։

Այդ շրջանում իսրայելական զորքերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքներն են համարվում, որոնք, սակայն, գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter