
Հակոբ Հակոբյանը խաբել է վարդենիկցիներին. գյուղացիները նոր հանդիպում են պահանջում
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները վրդովված են: Երեկ ԱԺ-ում կայացած վարչապետի ընտրությանը Հակոբ Հակոբյանը չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչպես խոստացել էր վարդենիկցիներին:
Հիշեցնենք՝ վարդենիկցիները փակել էին նրա հէկի ջուրը, որից հետո պատգամավորն այցելել էր Վարդենիկ, հանդիպել գյուղացիներին և խոստացել, որ քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:
Երեկ, սակայն, Հանրապետական կուսակցությունից Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկող պատգամավորների ցանկում նա չկար:
Վարդենիկցիներն իրենց խաբված են զգում: Նրանցից ոմանք ֆեյսբուքյան գրառումներում Հակոբ Հակոբյանից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը և սպառնում են նրա հէկի ջուրը փակելով:
Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղացիները միասնական որոշում դեռևս չեն կայացրել և կրկին պահանջում են, որ պատգամավորն այցելի Վարդենիկ: Գյուղապետի օգնությամբ փորձ է արվում նրա հետ ևս մեկ հանդիպում կազմակերպել: Դրանից հետո գյուղացիների գործողությունները պարզ կդառնան: Հանդիպումը փորձ է արվում կազմակերպել վաղը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել