
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 14-ին հանդիպում կունենան Սոչիում
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հանդիպում կունենան Սոչիում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկուշաբթի օրը կկայանա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում նախագահ Պուտինը երկկողմանի հանդիպումներ կունենա, այդ թվում Փաշինյանի հետ»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ փոփոխություն կատարվեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում։ Փոփոխության նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը: Նախկինում այս հնարավորությունը տրված էր հանրապետության նախագահին:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապացությամբ Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել