
Նիկոլ Փաշինյան․ «Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն իր հրավերով այցելելու է Հայաստան։
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:
Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - գերել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել