HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին' ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Թարմացված, 14:15
Քննչական կոմիտեն հայտնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները:

2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Շ.Պետրոսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter