HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռերի» տասը անդամները կշարունակեն մնալ կալանքի տակ. քաղաքացիները նորից փակել են փողոցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ մերժեց «Սասնա ծռերի» տասը անդամի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ նրանց պաշտպանների միջնորդությունները:

Դատավորը դեռևս որոշումը չէր հրապարակել, երբ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:

Երբ դատավոր Մակյանի խոսքից կարելի էր կռահել, որ վերջինս պատրաստվում է մերժել միջնորդությունները, «Սասնա ծռերի» տասը անդամները՝ Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը, Գագիկ Եղիազարյանը լքեցին նիստերի դահլիճը: Արեգ Կյուրեղյանն էլ մինչ այդ էր հեռացվել: Նրանց հետ դահլիճը լքեցին նաև նիստին ներկա փաստաբանները: Ապա դահլիճից դուրս եկան նաև ներկա քաղաքացիները: Դատավոր Մակյանը միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակեց դատավարության կողմերից միայն մեղադրող դատախազների ներկայությամբ:

Նկատի ունենալով ամբաստայալների և վերջիններիս պաշտպանների՝ դահիճը լքելու հանգամանքը՝ դատավորը որոշեց փաստաբանների վարքագծի համար դիմել Փաստաբանների պալատ, իսկ ամբաստանյալներին տասը ժամով հեռացնել դահլիճից:

Նշենք, որ քաղաքացիներն այս պահին դարձյալ փակել են Արշակունյաց պողոտան:




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter