
Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափել են 26 պետության ավելի քան 300 մարզիկներ: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճել են 6 մեդալ:
Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, վանաձորցի, Արսեն Ղազարյանն արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ-Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով՝ մեկ ոսկի, հինգ բրոնզ:
Մեկնաբանել