HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին: Այս մասին տեղեկացնում է նախագահականը։

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Նախագահ Սարգսյանը նախաճաշել է զինծառայողների հետ: Նա երախտագիտություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն:

Երկրի ղեկավարը կարևորել է կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը: Նախագահը գտնում է, որ առողջությունը վերականգնելուց հետո նրանց համար արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի զինվորը ոչ թե կախված լինի տարատեսակ օգնություններից, այլ սեփական միջոցները ինքը կարողանա վաստակել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter