
Ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում
Ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ամփոփելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բնապահպանության նախարարության կողմից տրամադրված, ինչպես նաև ընդերքի գործակալությունում առկա տեղեկությունները, առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերություններին, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումների մասով:
Նախարարությունը հայտնում է, որ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
Նախարարությունը չի հրապարակել ընկերությունների ցանկը, սակայն հայտնել է, որ եթե տվյալ ընկերությունները լիազոր մարմնի կողմից սահմանված 90-օրյա ժամկետում չեն վերացնում զգուշացման հիմքերը, ապա ընդերքի մասին օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է նախաձեռնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Նախարարությունը տեղեկացնում է, որ նշված գործընթացը շարունակական է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել