HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արկադի Բաբչենկոն ողջ է. նրա դեմ մահափորձը բեմադրել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն (Аркадий Бабченко) ողջ է: Նրա դեմ կազմակերպված մահափորձը Ուկրաինայի անտվանգության ծառայության (СБУ) հատուկ օպերացիան է եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է СБУ-ի ղեկավար Վասիլի Գրիցակը:

Նախօրեին ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կիևում իր տանը սպանվել է Ռուսաստանում հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոն:

Այսօր կայացած մամուլի ասուլիսին ներկա է եղել նաև անձամբ Բաբչենկոն՝ ներողություն խնդրելով իր կնոջից և մտերիմներից, որ նրանց տեղյակ չի պահել հատուկ օպերացիային մասնակցեու մասին: 

СБУ-ի ղեկավար Վասիլի Գրիցակի հաղորդմամբ՝ Արկադի Բաբչենկոյի սպանությունը իրականում պատվիրել են ռուսական հատուկ ծառայությունները, իսկ մահափորձը նախապատրաստելու մեջ կասկածվողը ձերբակալվել է, վերջինս Ուկրաինայի քաղաքացի է:

Մամուլի ասուլիսի ժամանակ Արկադի Բաբչենկոն հայտնել է, որ գործի հետաքննությունը սկսվել է երկու ամիս առաջ, իսկ ինքը տեղեկացվել է միայն մեկ ամիս առաջ: Նրան հայտնել են, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում:

Բաբչենկոյին փաստաթղթեր են ցույց տվել, այդ թվում մի լուսանկար, որը միայն անձնագրում է առկա. «Այդ լուսանկարը կարող էին ձեռքբերել միայն հատուկ ծառայություննեը և միայն անձնագրային վարչությունից: Այդտեղից հասկանալի դարձավ, որ տեղեկությունը Ռուսաստանից է եկել»,- ասել է լրագրողը: 

Արկադի Բաբչենկոն համաձայնել է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ:

Չեչնիայում պատերազմի տարիներին զինծառայություն անցած Արկադի Բաբչենկոն հայտնի է դարձել որպես ռազմական լրագրող և գրող: Եղել է Art of War ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, համագործակցել է ռուսական մի շարք պարբերականների հետ: Բաբչենկոն հայտնի էր նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter