Նիկոլ Փաշինյան. «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր 11 խոշոր առեւտրային ցանցերի սեփականատերերի` իրեն ուղղված բաց նամակին, որով նրանք թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում էին խնդրում կազմակերպել, ասել է. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»:
Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման ավարտին նա կոչ է արել. «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել