HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

202 կիլոմետրանոց կենդանի շղթա. բասկերը Իսպանիայի իշխանություններից ավելի լայն ինքնավարություն են պահանջում

Բասկերի Երկրի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետրանոց կենդանի շղթա են կազմել՝ կոչ անելով Իսպանիայի իշխանություններին իրենց ավելի լայն ինքնավարություն տրամադրել: 

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, կենդանի շղթան ձգվել է Սան Սեբաստիան և Բիլբաո քաղաքներից մինչև Բասկերի Երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում է ինքնավար համայնքի խորհրդարանը: Ակցիայի մասնակիցները կտորից պաստառներ են պատրաստել, որոնց վրա գրել են իրենց ցանկությունները: Այդ պաստառները ծառայել են նաև որպես կապող օղակ կենդանի շղթա կազմած մարդկանց միջև: Ցուցարարներից ոմանք նաև Կատալոնիայի անջատողականներին աջակցող խորհրդանիշներ են կրել:


© EPA

Բասկերի Երկիրը ինքնակառավարման ավելի բարձր աստիճան ունի, քան Իսպանիայի մյուս 16 ինքնավար համայնքները: Բասկերը ունեն սեփական ոստիկանությունը, կրթական համակարգը, լեզուն, ինչպես նաև հատուկ ֆինանսական հարաբերություններ Մադրիդի հետ: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացվեց, և քաղաքացիների 90%-ը կողմ քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիան միակողմանի անկախություն հռչակեց, իսկ Մադրիդը ի պատասխան դրա՝ ուղիղ կառավարում մտցրեց ինքնահռչակ երկրում, իսկ գործընթացը ղեկավարած քաղաքական գործիչների դեմ քրեական հետապնդում սկսեց:

Ի տարբերություն Կատալոնիայի, որտեղ բնակչության մեծամասնությունը անկախության գաղափարի կողմնակիցներ են, Բասկերի Երկրում, ըստ հարցումների՝ նրանց թիվը կազմում է 15-17%: Այնուամենայնիվ բասկերը կարծում են, որ իրենք իրավունք ունեն Մադրիդի հետ հարաբերությունների ապագայի հարցով հանրաքվե անցկացնել:

Առաջին լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter