
Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: Սովորել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցում (տնային կրթություն): 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2008-2009 թվականներին սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
կենսագրական տվյալները՝ wikipedia-ի
Մեկնաբանել