
Հակոբ Հակոբյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է Հակոբ Հակոբյանի կենսագրությունը, ինչից էլ տեղեկանում ենք, որ Հակոբ Հակոբյանը այս ծառայությունում աշխատելու երկարամյա փորձ ունի։
Ըստ կենսագրական տվյալների՝ Հ․ Հակոբյանը նախկինում աշխատել է «Հրազդան» ջրմուղ կոյուղու աբոնենտական բաժնի պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի տեղակալ՝ ֆինանսական հարցերով։ 2001-2003թթ․ եղել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վտարման և բնակեցման գործողություններ իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, իսկ 2003-2004թթ․՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի պետ։ 2004-2009 թթ․ Հակոբյանը դարձել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի պետ, 2009-2010թթ․՝ Շենգավիթ բաժնի պետ, 2010-2011թթ․՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, 2011-2012 թթ․՝ հարկադիր Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ, 2012 – 2018թթ․՝ Կոտայքի մարզային բաժնի պետ։ Կենսագրական բոլոր տվյալները՝ այստեղ։
Մեկնաբանել