HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատվեց կալանքից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստին դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Հովհաննես Հարությունյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Համաձայն դրանց՝ Հովհաննես Հարությունյան ունի ներհոդային բեկորային կոտրվածք, որը ստացել է հրազենային վնասվածքից։ «Հովհաննես Հարությունյանն ունի մշտական բժշկական հսկողության, ֆիզիոթերապեւտիկ բուժման անհրաժեշտություն»,- նշված էր դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ։

Փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրեց նաեւ միջնորդություն՝ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանը ներկայացրեց «Ծառուկյան դաշինք» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորագրերը։ Համաձայն երաշխավորագրի՝ Հովհաննես Հարությունյանը պարտավորվում է դրսեւորել պատշաճ վարքագիծ, չի խուսափի դատարան ներկայանալուց ։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը եւս միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Հովհաննես Հարությունյանը ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի։ «Քանի որ պետությունը չի կարողանում երաշխավորել անձի բուժումը համապատասխան պայմաններում, գտնում եմ, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է պատշաճ վարքագիծ դրսեւորել, եւ դատարանը պետք է հնարավորություն տա բուժումը իրականացնել»,- հայտնեց Արմինե Ֆանյանը։ Փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը եւ Արայիկ Պապիկյանը եւս միացան միջնորդությանը՝ նշելով. «Քանի որ դատարանը կաշկանդված չէ, ապա կարող է նաեւ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց՝ ստորագրություն կամ գրավ»։

Դատախազ Հակոբ Ենոքյանը նշեց, որ ստորագրությունը չի կարող ապահովել պատշաճ վարքագիծ, իսկ Հովհաննես Հարությունյանի մարմնական վնասվածքներն ապահովում են քննությանը չխոչընդոտելու վտանգը: Նա պնդեց, որ արդիական է գրավի կիրառումը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Արշակ Վարդանյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշումը՝ մասամբ բավարարել փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 1 մլն դրամ գրավ։
Դատական նիստում շարունակվեց ապացույցների հետազոտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter