
Շաբաթվա live-երը կառավարությունից
Վերջին շաբաթվա ընթացքում կառավարության կազմից ուղիղ եթերում եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Երեքշաբթի Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին, իսկ հինգաշբթի պատմել Ռուսաստան կատարած պաշտոնական այցի մասին:
Այս ֆորմատում Փաշինյանը մի քանի նորարարություններ էր արել: Սոցցանցում տրված հարցերին հանպատրաստից պատասխանելուց առաջ նշեց, որ առաջին անգամ ուղիղ եթերում է ոչ թե հեռախոսով, այլ համակարգչով: Պարզվեց նաև, որ նրան հետևողները մինչ այդ նամակներ էին գրել՝ բողոքելով, որ վարչապետը «եթեր չի մտնում»: Ապա Փաշինյանը պատասխանեց «Ֆեյսբուք»-ի օգտատերերի՝ մեկնաբանությունների դաշտում գրած մի շարք հարցերի:
«Ես կարծում եմ, որ այս ֆորմատը կլինի պարբերաբար և մշտապես… Ես հիմա ուղղակի ձեր թույլտվությամբ չեմ ուզում պարբերություն ասեմ, թե ինչ պարբերությամբ մենք կհանդիպենք, բայց ես կաշխատեմ, որ ինքը շատ հստակ պարբերություն ունենա, և այս մեկը էքսպերիմենտ էր»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ թեև ինքն ունի որոշում, թե ինչ պարբերականությամբ է լինելու, հիմա չի ուզում հայտարարել, որպեսզի ևս մեկ անգամ մտածի այդ մասին:
«Ընդհանրապես, ես հիմա վարչապետի կարգավիճակում եմ և կարող եմ էս ամեն ինչը նաև այլ կերպ կազմակերպել, բայց [...] էսպիսի մի քիչ տնավարի, տնայնագործական մոտեցումը ինձ դուր ա գալիս, ճիշտն ասած: Էս շփումը բնական ա, ես չեմ ուզում տենց արհեստական, ստուդիաներով, օպերատորներիով… Էս սենյակում ես մենակ եմ և ամբողջ գործողությունը անում եմ ես ինքս, այսինքն ոչ մեկ չի օգնում, օպերատորներ չկան, լույսեր չկան, ռեժիսորներ չկան, հուշարարներ չկան: Ինձ դուր ա գալիս շփման էս ձևը, և իհարկե մենք առաջիկայում անպայման կշարունակենք»,- 1 ժամ, 13 րոպե տևած տեսաուղերձի վերջում ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]() |
Նիկոլ Փաշինյան Վարչապետ |
«Պատասխանում եմ ձեր հարցերին» | «Մոսկվայից վերադառնում ենք Երեւան» |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 12-ին անդրադարձել է նախարարությունում այդ պահին ընթացող առաջատար մասնագետի թափուր տեղի համար մրցույթին:
![]() |
Սուրեն Պապիկյան |
Մեկնաբանել