Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը չմիջնորդավորված ձևով՝ ուղիղ եթերում անդրադարձավ նախօրեին Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում կառավարության կազմից ուղիղ եթերից օգտվել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեքշաբթի Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին, իսկ հինգաշբթի պատմել Ռուսաստան կատարած պաշտոնական այցի մասին:
Ներկայացնում ենք վերջին շաբաթում կառավարության ներկայացուցիչների՝ «Ֆեյսբուք» սոցցանցի ուղիղ միացումների միջոցով արված ուղերձները:
Անցած 2 շաբաթներին հրապարակված տեսանյութերն ամփոփված են ստորև՝ ըստ ամեն գործչի տեսաուղերձների քանակի: