
Շաբաթվա ուղիղ միացումները «Ֆեյսբուքում»՝ կառավարությունից
Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը չմիջնորդավորված ձևով՝ ուղիղ եթերում անդրադարձավ նախօրեին Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:
Պատգամավորի ձերբակալման հանգամանքներից բացի՝ Փաշինյանը կրկին խոսեց ուղիղ եթերի ձևաչափի մասին: «Ես որոշում եմ թեման, թե մոտավորապես ինչ թեմայով եմ խոսելու, և ուզում եմ, որ էն մտքերը, էն ձևակերպումները, որ ես ձեզ հաղորդում եմ, դրանք ծնվեն ձեր աչքի առաջ»,- տեսաուղերձի վերջում ասաց վարչապետը:
![]() |
Նիկոլ Փաշինյան Վարչապետ |
«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»
Նախորդ շաբաթ ուղիղ եթերով երկու բացահայտումների մասին խոսեց նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բացահայտումներից մեկը այն մասին էր, որ «Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր կամ ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը»: Մյուս տեսաուղերձը վերաբերում էր կեղծ գնահատականներին և կեղծ ատեստատներին. խոսքը, մասնավորապես, Երևանի թիվ 119 դպրոցին էր:
![]() |
Արայիկ Հարությունյան Կրթության և գիտության նախարար |
Ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը» | Հերթական բացահայտումը. համակարգային կեղծիք |
«Ձեզ բարի գիշեր եմ մաղթում, մինչև նոր բացահայտումներ»,- ասաց նախարարը:
Կառավարության՝ ուղիղ եթերը նախընտրող մյուս անդամը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հունիսի 21-ին շնորհավորեց բուժաշխատողների օրը, որը նաև իր ծննդյան օրն էր, և ուղիղ եթերում պատվաստվեց դիֆթերիայի և փայտացման դեմ այն պոլիկլինիկայում, որտեղ գրանցված է:
![]() |
Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար |
Շնորհավոր բուժաշխատողների օրը | Դիֆթերիայի և փայտացման պատվաստում |
Շաբաթ օրը ուղիղ եթերում՝ Արմավիրի մարզից վերադառնալու ընթացքում, մարզ կատարած իր այցը ամփոփեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասաց, որ այսուհետ հանգստյան օրերին այցելելու է Հայաստանի բոլոր մարզեր:
![]() |
Սուրեն Պապիկյան |
Մեկնաբանել