Էջմիածնում շարունակվում են անհնազանդության ակցիաները` քաղաքապետի հրաժարականի պահանջով
Էջմիածին քաղաքում այսօր շարունակվում են անհնազանդության ակցիաները: Փակ են քաղաքի կենտրոնական փողոցները: Հասարակական տրանսպորտն աշխատում է երկրորդային փողոցներով` շրջանցելով արգելքները:
Քաղաքի տարբեր հատվածներում հնչում է երաժշտության: Երեխաները փողոցում գնդակ են խաղում: Իսկ երեկոյան նախատեսվում են զանգվածային միջոցառումներ:
Հիշեցնենք, որ մի քանի օր է` քաղաքի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել