HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը խուզարկել է Մանվել Գրիգորյանի աներորդու տունը և զինամթերք հայտնաբերել

Ոստիկանությունը այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երեկ խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում և գրասենյակի ղեկավար Պետրոս Ա.-ի տանը: Ոստիկանության հաղորդած անձը Պետրոս Ամիրյանն է, Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը, ով բնակվում է Ավան վարչական շրջանում: Խուզարկության արդյունքում նրա տանն ու տարածքային բաժանմունքում հայտնաբերվել է զինամթերք:

Պատգամավորի աներորդին չի ձերբակալվել: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ այս պահին գործով կալանավորված է Մանվել Գրիգորյանը և նրա մեկ այլ բարեկամ ձերբակալվել է, Պետրոս Ամիրյանի ձերբակալման մասին տեղեկատվություն չունեն:

Խուզարկության ընթացքում ոստիկանությունը «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ:

Բացի  այդ, ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի աներորդու տանը հայտնաբերել է 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:

լուսանկարը՝ Պետրոս Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter